Հայբիզնեսբանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը

21.10.2014 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկի  Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ հոկտեմբերի 17-ին բացել են բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը, որը գործում է՝ ք. Երեւան, Կոմիտասի պողոտա 61 շենք հասցեում:

Հանդիսավոր բացումը շարունակվել է հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովվի ավանդական օրհնության կարգով, մասնաճյուղի տարածքում նպատակային շրջայցով, տարբեր քննարկումներով եւ հյուրասիրությամբ:

«Կոմիտաս» մասնաճյուղը շուրջ 40 մասնաճյուղ ունեցող Հայբիզնեսբանկի 15-րդ մասնաճյուղն է, որը գործում է մայրաքաղաքում: Որակի, մատչելիության եւ հուսալիության սկզբունքով Հայբիզնեսբանկն այս տարի տարբեր աշխարհագրությամբ բացել է նոր մասնաճյուղեր, որոնք «հասցրել են արժանանալ հաճախորդների եւ գործընկերների վստահությանը»:

«Նորաբաց մասնաճյուղում տարբեր տնտեսավարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց համար ստեղծված են ապահով եւ բարձրակարգ սպասարկման բոլոր պայմանները, ինչպես նաեւ ներկայացված են Հայբիզնեսբանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները, այդ թվում՝ մատչելի վարկատեսակները, գրավիչ պայմաններով ժամկետային ավանդները, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերը եւ այլ ֆինանսական ծառայություններ: Իսկ մասնաճյուղի անձնակազմը հստակ սկզբունքով ձեւավորվել է բանկային ոլորտում երկարամյա փորձ ունեցող հմուտ կադրերի հավաքագրման միջոցով, ովքեր պատրաստ են աշխատանքային գործընթացում յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Հայբիզնեսբանկն ունի մեծ թվով հավատարիմ հաճախորդներ, որոնց մի մասը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում: Այդ կապակցությամբ բանկն իր մասնաճյուղային ցանցի զարգացման եւ  հաճախորդների սպասարկման քաղաքականության շրջանակում որոշում կայացրեց ավելի մոտ գտնվել հավատարիմ հաճախորդներին: Բացի դա, այս տարածքում մրցակից բանկերի էական թիվը թույլ է տալիս մտածել, որ այստեղ նույնպես անհրաժեշտ է ամրապնդել բանկի մրցակցային դիրքը՝ ներկայանալով մատչելի եւ բացառիկ բանկային ծառայություններով»,-նշել  է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Դիտում՝ 3396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai