2014թ. հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 4.3%

20.10.2014 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում գրանցվել է 4.3% տնտեսական ակտիվություն:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, նույն ժամանակահատվածում 1.7%-ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 6.9%-ով` գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը, 5.2%-ով` առեւտրի շրջանառությունը:

Ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6.8%-ով, սպառողական գների ինդեքսը` 2.9%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 9.4%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6%,  իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը` 3.9%-ով: Հաշվետու ժամանակահատվածում շարունակել է դանդաղել արտահանման աճի տեմպը` 1.9%, իսկ ներմուծմանը կազմել է 4.6%;

Աճի ամենացածր ցուցանիշը գրանցվել է շինարարության ոլորտում` 2.4%, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում գրանցվել է նվազում 2.5 %-ի չափով:

Դիտում՝ 1343
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai