2014-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը կազմել է 3.4%

20.10.2014 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.4%:

Այս մասին ասվում է ՀՀ ազգային-վիճակագրական ծառայության տրամադրած 2014թ. հունվար-հունիսին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներում:

Նույն ժամանակահատվածում 1.4%-ով աճել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը, 5.6%-ով՝ առեւտրի շրջանառությունը, 4%-ով՝ ծառայությունների ծավալն ու սպառողական գների ինդեքսը, 7.1%-ով` միջին ամսական աշխատավարձը, 1%-ով` արտաքին առեւտրաշրջանառությունը, այդ թվում` 0.8%-ով արտահանումը եւ 1.1%-ով` ներմուծումը:

2014-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.2%-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Զրոյական աճ է դիտվել արդյունաբերական արտադրանքի ծավալում, իսկ շինարարության աճը կազմել է 0.4%:

Դիտում՝ 1451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai