Հոկտեմբերի 26-28-ը կկայանա Yerevan Show 4-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսը

17.10.2014 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 25-28-ը Երեւանում կանցկացվի Yerevan Show 2014 ոսկերչական ցուցահանդեսը: Այն արդեն չորրորդ անգամ կազմակերպվում է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից:

Ցուցահանդեսի բացումը կատարվելու է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչների փոխանցմամբ, ցուցահանդեսին կմասնակցի 100-120 ընկերություն`  Հայաստանից, ՌԴ-ից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Քուվեյթից, Հնդկաստանից, Չեխիայից, ԱՄԷ-ից եւ այլն: Մասնակից հայկական ընկերությունները 25-ն են, որոնք արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում ստանում են ցուցահանդեսի մասնակցության 50%-ի չափով համաֆինանսավորում:

Միջոցառման շրջանակներում կլինի «Մերիդիան Էքսպո» կենտրոնի բացումը: Նույն օրը կմեկնարկի նաեւ Ոսկերչական ազատ տնտեսական գոտին:

Միջոցառման շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ,  Արդյունաբերության զարգացման հիմնադրամը AJA-ի հետ համատեղ հոկտեմբերի 27-ին կանցկացնի «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» թեմայով համաժողովը:

«Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ոսկեգործության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, կլինեն 10-ից ավելի հայտնի հյուրեր, ինչպես օրինակ` Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահը եւ այլն»,- ասել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը:

Խոսելով ոսկեգործության ճյուղի զարգացման ամսին` Հայկ Միրզոյանը նշել է, որ 2014-ի կիսամյակային տվյալներով, ունենք ոսկեգործության արտադրության 15,7%-ի եւ  իրացման` 16,7%-ի աճ:

«Նշված ժամանակահատվածում եղել է 2,6 մլրդ դրամի արտադրանք, 2,5 մլրդ դրամի իրացում եւ 2,26 մլրդ դրամի արտադրանքի արտահանում»,- ասել է նա:

Yerevan Show 2014-ին մաս կկազմի նաեւ Yeravan Fashion Week-ը, որի ընթացում կցուցադրվեն հայ եւ ռուս մոդոլավորողների աշխատանքները:

Դիտում՝ 2098
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai