Դեռեւս պահպանվում են համաշխարհային տնտեսության անկման ռիսկերը. նախարար

15.10.2014 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ «դեռեւս պահպանվում են համաշխարհային տնտեսության անկման ռիսկերը»:

Նախարարն այս մասին ասել է` հղում կատարելով հոկտեմբերի 10-12-ին Վաշինգտոնում կայացած Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տարեկան ժողովին, որի ընթացքում խնդիրն արձանագրել են գլոբալ ֆինանսական եւ զարգացման ինստիտուտների ղեկավարները:

Ժողովին ՀՀ կառավարության պատվիրակության կազմում է եղել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ, խնդրի դեմ պայքարի համար, որպես զարգացման համագործակցության առաջանային ուղղություն, ժողովի մասնակիցներն ընտրել են աշխատատեղերի ստեղծումն ու ներառական տնտեսական աճի ապահովումը:

«Հատուկ նշանակություն է տրվել մարդկային կապիտալում եւ շուկաների հասանելիության ուղղությամբ, ինչպես նաեւ ենթակառուցվածքներում, այդ թվում` կայուն էներգետիկայի բնագավառում ներդրումների իրականացմանը»,-ասել է նա:

Անդրադառնալով ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությանը` նախարարը նշել է, որ գործընկեր կառույցների համար Հայաստանն եղել է իր պարտավորությունները ժամանակին կատարող երկիր:

Նախարարը կարեւորել է ՀԲ-Հայաստան գործընկերության 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում պլանավորված է $711 մլն վարկային փաթեթը` թվով 13 ծրագրերի իրականացման համար, ինչպես նաեւ ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայումս իրականացվող $125 մլն ծավալով 38 ամիս տեւողությամբ երկարաձգված ֆոնդային կարողության ծրագիրը, որոնք միտված են ՀՀ տնտեսության զարգացմանը:

Հարցին, թե որքանո՞վ են նշված ծրագրերն ու վարկատեսակներն ավելացնում ՀՀ արտաքին պարտքը, նախարարը պատասխանել է հետեւյալը. «Վերցնելուն զուգահեռ արտաքին պարտքը  նաեւ մարման փուլ է անցնում: Մենք արտաքին պարտքի մարման «պիկ» փուլն անցել ենք: Ցանկացած տնտեսություն իր գործունեության կազմակերպման համար որոշակի պարտքային բեռ է վերցնում իր վրա, կարեւորը դա ճիշտ կառավարելն է»:

Դիտում՝ 1778
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai