Աճի կանխատեսումը փոխելու կարիք չկա, ասել է Ճշմարիտյանը

15.10.2014 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ 2014-ի Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը փոխելու կարիք այս պահին չկա:

Մեկնաբանելով այն փաստը, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) փոխել է  ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը` նվազեցնելով այն մինչեւ 2,5%` նախարարն ասել է.

«ԱՄՀ-ն կանխատեսման որոշակի մեթոդոլոգիա ունի, որը կապված է համաշխարհային տնտեսության մեջ անկման ռիսկերի գոյությանը: Հետեւաբար` այդ հաշվարկներում նրանք միշտ ավելի զգուշավոր են լինում»:

Կարեն Ճշմարիտյանը նաեւ ասել է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից փոխադարձ պատժամիջոցների կիրառումը չի կարող որոշակիորեն չազդել այլ երկրների վրա, սակայն Հայաստանի պարագայում ազդեցության կոնկրետ չափի մասին խոսելը դեռ վաղ է:
 

Դիտում՝ 2802
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai