Ամուլսարի հանքավայրում ներդրումների ծավալը կկազմի $ 350-400 մլն, ասել է էկոնոմիկայի նախարարը

15.10.2014 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2015-ին Ամուլսարի հանքավայրում կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

Այս մասին այսօր ասել է ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` անդրադառնալով Հայաստանում սպասվող արտասահմանյան ներդրումների մասին հարցին:

«Նախագծային աշխատանքներն արդեն տարվում են, մյուս տարի շինարարությունը կսկսվի: Միայն շինարարության վրա աշխատելու է 1200-1500 մարդ»,-ասել է նախարարը: Նա նկատել է, որ  «նախնական տվյալների համաձայն, ներդրումների ծավալը կկազմի  $ 350-400 մլն, որը հետագայում Հայաստանի համար կապահովի տարեկան նվազագույնը $150-250 մլն դոլարի արտահանում»:

Անդրադառնալով բնապահպանների մտահոգություններին` նախարարն ասել է.

«Շահագործող ընկերությունը պարտավորվել է կետ առ կետ լուծել  բնապահպանական հարցերը` կիրառելով տեխնոլոգիաներ եւ համակարգեր, որոնք բնության վրա որեւէ անդրադարձ չեն ունենա»:

Դիտում՝ 4129
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai