«Իմ ֆինանսների մեկամսյակ»-ը՝ «Երեւան Սիթի Տուր»-ով

15.10.2014 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետարանը եւ Կենտրոնական բանկն արդեն երկրորդ տարին է՝ ֆինանսական ոլորտի ուսանողների, ոլորտով հետաքրքրված աշակերտների համար  կազմակերպում են մեկամսյա ծրագիր՝ ճանաչողական շրջագայություններ ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերում։  

«Իմ ֆինանսների մեկամսյակ» ծրագրի մասնակիցները ֆինանսական կազմակերպություններ են այցելում Երեւանի զբոսաշրջային պաշտոնական քաղաքային երթուղու՝ «Երեւան Սիթի Տուր»-ի երկհարկանի ավտոբուսներով՝ ծրագրի համար գծագրված հատուկ երթուղով։

«Լինելով Երեւան քաղաքի զբոսաշրջային պաշտոնական երթուղին՝ «Երեւան Սիթի Տուր» ծրագիրը մասնակցում է նաեւ Երեւանի հասարակական կյանքին, ամենատարբեր ոլորտներին առնչվող բազմապիսի ակցիաների, ծրագրերի. հերթականը Կենտրոնական բանկի հետ  է, անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, եւ ոլորտով հետաքրքրված երիտասարդների արձագանքից դատելով՝ բավականին հաջողված է»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։

Կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների մեկամսյակ» նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի  «Երեւան Սիթի Տուր» ծրագրով հոկտեմբերի 14-24-ը  անցկացվելու է 6 շրջագայություն, որի մասնակիցները նախապես հերթագրվել են։

Դիտում՝ 1672
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai