Հայբիզնեսբանկը նոր մասնաճյուղ է բացել Սեւանում

14.10.2014 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը բարձրաստիճանի հյուրերի, գործընկերների եւ բանկի աշխատակիցների ներկայությամբ հոկտեմբերի 10-ին հանդիսավոր կերպով բացել են «Սեւան» մասնաճյուղը:

Նորաբաց մասնաճյուղը  Գեղարքունիքի մարզում Հայբիզնեսբանկի թվով 3-րդ մասնաճյուղն է, այն գործում է՝ ք. Սեւան, Սայաթ-Նովա փողոց 13/14 հասցեում :

«Այն ընդարձակ եւ հարմարավետ տարածք է հաճախորդներին պատշաճ ձեւով սպասարկելու եւ գործնական հանդիպումներ կազմակերպելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:

Սեւանի տարածաշրջանի Ծաղկունքի սրբ Սարգիս եւ Ցամաքաբերդի սրբ Գեւորգ եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը նորաբաց մասնաճյուղում օրհնության կարգ կատարեց, որից հետո բանկի աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին մասնաճյուղի կողմից մատուցվող ծառայությունները, դրանց սակագներն ու պայմանները:

«Սեւան» մասնաճյուղում բոլոր հաճախորդներին հասանելի կլինեն Հայբիզնեսբանկի կողմից առաջարկվող վարկատեսակները, ժամկետային ավանդները, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերը եւ այլ ֆինանսական ծառայություններ:

«Սեւան համայնքում, որը համարվում է զբոսաշրջային-առողջարանային բնակավայր, սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից կարեւորվում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, ուստի այս  տարածաշրջանում Հայբիզնեսբանկի «Սեւան»  մասնաճյուղի  բացումը պայմանավորված է տնտեսական ծրագրերի աջակցման, ինչպես նաեւ անհատներին մրցակցային եւ որակյալ բանկային ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ, - նշել  է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

«Սեւան» մասնաճյուղն այս տարի Հայբիզնեսբանկի կողմից բացված 7-րդ նոր մասնաճյուղն է:

Դիտում՝ 2617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai