Վարչապետը հանդիպել է Քրիստին Լագարդի հետ

14.10.2014 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել  Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ:

«Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել եւ մնում է մեր կարեւոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարեւորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»,- ասել է  Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ տարեսկզբին ԱՄՀ խորhրդի կողմից հաստատված եռամյա ծրագիրը զարգացման նոր փուլ է նախանշում Հայաստանի տնտեսության համար՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն ընդհուպ կմոտենա զարգացող շուկաներ ունեցող երկրների ճամբարին:

Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված շարունակելու բարեփոխումները տարբեր ոլորտներում՝ ուղղված տնտեսության զարգացմանը եւ  երկրի մրցունակության  բարձրացմանը:

«ԱՄՀ-ն բոլորի տունն է եւ Հայաստանը այդ ընտանիքի լիիրավ անդամն է: Հայաստանը վստահելի գործընկեր է եւ մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ եւ օժանդակելու տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային  բարեփոխումներին», - ասել է Քրիստին Լագարդը:

Դիտում՝ 2953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai