Հայտնի է տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրը

13.10.2014 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տնտեսագիտության ոլորտում 2014թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել հայտնի ֆրանսիացի տնտեսագետ, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, Թուլուզի Սոցիալական գիտությունների համալսարանի Արդյունաբերության տնտեսագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ժան Տիրոլը:

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, Ժան Տիրոլը մրցանակի է արժանացել «շուկայական իշխանության վերլուծության եւ կարգավորման» համար: Նոբելյան հանձնաժողովի գնահատմամբ, Տիրոլի աշխատանքները ցույց են տվել, թե ինչպես ճիշտ կառավարել այն ոլորտները, որոնցում գերիշխում են մի քանի խոշոր ընկերություններ:

«Այդպիսի շուկաներում կառավարման բացակայությունը հաճախ հանգեցնում է սոցիալական անցանկալի արդյունքների՝ անհիմն գնաճի կամ շուկայում այնպիսի ընկերությունների գոյատեւման, որոնք խոչընդոտում են ավելի արդյունավետ մրցակիցների մուտքը շուկա: Կարգավորման կամ մրցակցային քաղաքականության մեթոդները պետք է հանգամանորեն հարմարեցված լինեն յուրաքանչյուր կոնկրետ ոլորտի պայմաններին: Ժան Տիրոլը ստեղծել է ընդհանուր հիմք այդպիսի մեթոդների մշակման համար եւ կոնկրետացրել է դրանց կիրառման եղանակները տարբեր ոլորտներում՝ սկսած հեռահաղորդակցայինից, մինչեւ բանկային:  Հենվելով նրա մշակումների վրա՝ կառավարությունները կարող են խրախուսել խոշոր ընկերություններին՝ նրանց օգնելով դառնալ ավելի արդյունավետ, միաժամանակ, կանխել վնասը, որը նրանք կարող են պատճառել մրակիցներին կամ սպառողներին», - պարզաբանվում է Նոբելյան հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի ծավալը համարժեք է մնացած մրցանակների ծավալին. 2014թ. այն կազմում է 8 մլն շվեդական կրոն: 

Դիտում՝ 3273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai