Մոնսերատ Կաբալիեի համերգը Արցախում` Կոնվերս Բանկի աջակցությամբ

13.10.2014 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 14-ին ժամը 17:00-ին Կոնվերս Բանկի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհի, քսաներորդ դարի լավագույն սոպրանո Մոնսերատ Կաբալիեի բացօթյա համերգը՝ «Հանուն խաղաղության եւ Արցախի բարգավաճման»:

Սա աշխարհահռչակ օպերային երգչուհու արդեն երկրորդ այցն է Արցախ:

2013թ. հունիսին Մոնսերատ Կաբալիեն գտնվում էր Լեռնային Ղարաբաղում որպես ՄԱԿ-ի խաղաղության դեսպան: Այցի շրջանակներում նա հանդիպել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

2013թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում կայացել էր Մոնսերատ Կաբալիեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը:

Դիտում՝ 3724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai