Հայբիզնեսբանկը կխթանի արդյունավետ վարկավորման գործընթացը

28.03.2017 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը եւ Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամը (ՄՀԽԲՀ) կնքել են փոխըմբռնման հուշագիր, որը պետք է խթանի արդյունավետ վարկավորման գործընթացի զարգացումը Հայաստանում:

Բանկում նշել են, որ հուշագիրը ստորագրվել է «Կովկասում պատասխանատու ֆինանսավորման» ծրագրի շրջանակում:

Համագործակցության ծրագիրը նպատակ ունի նաեւ բարձրացնել սպառողների ֆինանսական գրագիտությունը, ամրապնդել նրանց շահերի պաշտպանումը եւ այլ ոլորտներում հաստատության ներուժը:

Ծրագիրը միտված է նաեւ աղքատության կրճատմանը, հատկապես՝ ծրագրում ընդգրկված երկրների գյուղական վայրերում: Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի բարելավել վարկավորման տեխնոլոգիան՝ այդ կերպ կանխելով բազմակի վարկավորումը եւ նվազեցնելով վարկային ռիսկը:

Հուշագրի շրջանակում Հայբիզնեսբանկի աշխատակիցների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ բանկ հրավիրված արտասահմանցի փորձագետների կողմից:

«Հայբիզնեսբանկը, արժեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքները, ինչպես նաեւ իր աշխատակիցների եւ հաճախորդների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը, մշտապես կարեւորում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը եւ մեծ պատասխանատվությամբ մասնակից է դառնում Հայաստանում արդյունավետ վարկավորում ստեղծելու, հաճախորդին առավել հասանելի դառնալու եւ երկրում աղքատությունը կրճատելու նմանատիպ ծրագրերին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 9302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai