Գյումրիում կարի նոր ֆաբրիկան մինչեւ 800 աշխատատեղ կստեղծի

27.03.2017 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերությունը Գյումրիում նախատեսում է հիմնել կարի ֆաբրիկա` 700-800 աշխատատեղի ստեղծմամբ:

Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է այս ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Ֆաբրիկան կառուցվում է $12 մլն արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում: Այդ նպատակով կառավարությունն ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը եւ հարակից տարածքները:

«Սաստեքս»-ի տնօրեն Քրիստիան Գելեջին վարչապետին տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավարտին են հասցված հիմքերի ամրացման աշխատանքները, շենքը սեյսմակայուն է եւ գրեթե պատրաստ շահագործման, մնացել են ներքին եւ արտաքին հարդարման, էլեկտրական հոսանքագծերի կառուցման աշխատանքները:

Ֆաբրիկան բաղկացած է լինելու 5 շինությունից: Մարզային հիվանդանոցի շենքը ծառայելու է որպես ուսումնական կենտրոն, որտեղ տեղավորվելու է նաեւ ընկերության վարչական մասը, պատրաստի արտադրանքի ցուցադրության սրահը:

Նախատեսվում է արտադրանքի 90%-ն արտահանել:

Քրիստիան Գելեջին նաեւ նշել է, որ նորակառույց գործարանի հարեւանությամբ կան տնակներ, որոնք տարածքից հեռացնելուց հետո այնտեղ ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր է առաջանում, եւ այդ նպատակով նույն տարածքում 16 ընտանիքի համար կառուցվում են միահարկ տներ, որոնք կտրամադրվեն անհատույց: Առաջին 8 տունը պատրաստ կլինեն այս տարվա հուլիսին:

«Սաստեքս»-ի տնօրենը վարչապետին դիմել է երկաթգծի մոտ գտնվող չօգտագործվող շինությունները եւս իրենց տրամադրելու խնդրանքով, եւ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանն այս հարցում:

Նշենք, որ «Սաստեքս»-ը ներկայում գործունեություն է ծավալում Երեւանում, Վանաձորում, Ամասիայում:

Դիտում՝ 3245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai