Facebook
Google Extention
RSS
Երկուշաբթի, Մարտ 27

Հարցազրույցներ / Հոդվածներ

 
Exclusive

ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 4-րդ եռամսյակի արդյունքները

 
 Երեքշաբթի 10 Հունվար 2017
Photo: Մեդիամաքս
 

Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2016թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (379), ՎՏԲ-Հայաստան Բանկ (320) եւ Ամերիաբանկ (254):



Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատարն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է` 320 հիշատակում, թերթերում առաջատարը ՎՏԲ-Հայաստան Բանկն է` 84 հիշատակում: Հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 15 ռեպորտաժ:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջատար է նաեւ դրական հիշատակումների թվով: Երկրորդն այս ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկն է, երրորդը՝ Ամերիաբանկը:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից ` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 32 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):   

Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է ավելի քան 100 հայկական կայքեր:

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  15698
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա