Ռուբեն Վարդանյան. «Աճելու է պաշտոն եւ փող կորցնողների թիվը»

21.10.2016 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «անհրաժեշտ է անվերապահորեն աջակցել նախագահին ու վարչապետին իրենց սկսած գործում»:

«Առանց նման աջակցության ոչինչ չի ստացվի»,- ասել է Ռուբեն Վարդանյանը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:  

«Պետք է ընդունել, որ վարչապետի պաշտոնում նոր մարդու հայտնվելուց հետո նեղացած մարդկանց մեծ խումբ է ի հայտ եկել: Եվ եթե մոդելը փոփոխվի, այդ մարդկանց թիվն աճելու է: Այս գործընթացները սկսվեցին դեռ մեկ տարի առաջ, երբ Սամվել Կարապետյանը գնեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Երկար տարիներ վնասով աշխատող եւ անընդհատ սակագների բարձրացում պահանջող ընկերությունը մեկ տարվա ընթացքում դարձավ արդյունավետ եւ շահութաբեր: Դա նշանակում է, որ մարդկանց որոշակի խումբ զրկվեց եկամտի աղբյուրից: Կամ էլ նրանց ծախսերը կտրուկ ավելացան, իսկ եկամտաբեր բիզնեսներն էլ եկամուտ չեն բերում: Պատկերացրեք, ինչ կլինի նրանց հետ, եթե սկսեն օրինական կերպով վճարել հարկերը եւ ազնիվ մրցակցություն վարել շուկայում: Մենք առերեսվելու ենք մի իրավիճակի, երբ աճելու է պաշտոններ ու դրամական հոսքեր կորցնող մարդկանց թիվը: Միեւնույն ժամանակ, նոր կառավարության առջեւ բարդ խնդիր է ծառացած. այն ստիպված է ապացուցել հասարակությանը, որ արդյունավետ է: Խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ շատ ցավոտ փոփոխություններից սկսվող բարեփոխումները պետք է կատարվեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ դրանց արդյունքները երեւալու են տարիներ անց»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

IDeA հիմնադրամի համահիմնադիրը հարցազրույցում բավական մանրամասն խոսել է նաեւ Հայաստանի տնտեսության եւ բիզնեսի ներկա վիճակի մասին:

«Կառուցելով թանկ ռեստորաններ՝ առանց նորմալ օդափոխման համակարգերի, կամ հսկա հյուրանոց՝ մեկ վերելակով, արտադրելով կեղծ կոնյակ կամ թուրքական լոլիկն արտահանելով իբրեւ հայկական, կարելի է դեռ որոշ ժամանակ ապրել, սակայն այդ տարբերակները երկար կյանք ունենալ չեն կարող»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Դիտում՝ 126269
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai