Ֆրանսիս Ժելիբտեր. ՀՀ-ում ներդրողներ ներգրավելու համար կայունություն է անհրաժեշտ

07.08.2015 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասել է, որ Հայաստանում ներդրողներին ներգրավելու համար պետք է լինի կայունություն եւ կանխատեսումներ անելու հնարավորություն:

Այս մասին Ֆրանսիս Ժելիբտերն ասել է Itel.am-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Ռիսկ կա ամենուր, սակայն ներդրողի համար առավել կարեւորը ռիսկը չափելու կարողությունն է: Ամենակարեւոր բանն օրինական համակարգի առկայությունն է, որ եթե ես դժվարություն ունենամ, կարող եմ դիմել եւ անաչառ որոշում ստանալ: Գիտեմ, որ ՀՀ իշխանությունները եւս աշխատում են հարկային եւ մաքսային ծառայությունները բարելավելու նպատակով, ինչը, իմ կարծիքով շատ կարեւոր է՝ ներդրումների ներգրավման տեսանկյունից»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը:

Անդրադառնալով «Յուքոմ»-ի հետ բանակցություններին՝ Ֆրանսիս Ժելիբտերը պարզաբանել է, թե ինչու է այն անվանում բիզնես գործարք եւ ոչ ֆինանսական որոշում:  

«Իմ կարծիքով՝ ֆինանսական գործարք նշանակում է, որ քեզ չի հետաքրքրում գործարքի լավ կամ վատ լինելը ընկերության տեսանկյունից, քեզ միայն փողն է հետաքրքրում: Այս գործարքի որոշումը կայացվել է՝ հիմնված մի շարք հետազոտությունների վրա. ի՞նչ կարող էինք միայնակ առաջարկել եւ ի՞նչ կկարողանայինք առաջարկել՝ համագործակցության դեպքում»,- ասել է նա:

«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայաստանը համեմատաբար փոքր երկիր է, եւ այստեղ հարցն այն չէ, որ Orange-ը գումար է վաստակում, որի արդյունքում Orange Group-ը հարստանում է:

«Սա իսկապես բիզնես որոշում էր՝ կայացված բիզնես մարդկանց կողմից եւ բիզնես նպատակներով»,- ասել է նա:

Ֆրանսիս Ժելիբտերի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 135661
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai