«Լույսը»-ը բացվում է. մաս II

23.07.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Banks.am-ը շարունակում է պատմել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի մասին: Շարքի առաջին հրապարակման հեղինակը «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն էր: Այսօր ներկայացնում ենք այն մասնավոր ընկերությունների մեկնաբանությունները, որոնք հովանավորում են հիմնադրամի կրթական ծրագրերը՝ հայ երիտասարդներին հնարավորություն տալով սովորել աշխարհի լավագույն համալսարաններում:

ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում  հիմնադրամի գործունեությանը 2010 թվականից մինչ օրս:

Հիմնադրամի առաքելությունը Հայաստանի մշակութային, կրթական եւ գործարար ոլորտների զարգացումը խթանելն է՝ շնորհալի հայ երիտասարդների շրջանում կրթության մակարդակի բարձրացման միջոցով: Բարձրագույն կրթության բարելավումը նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումների թիրախային ուղղություններից է. այդ պատճառով մենք համագործակցում Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Գեոթիմ

Կրթությունը համայնքներում մեր սոցիալական ծրագրերի կարեւոր բաղադրիչնեչից է: Համայնքներում մենք ունենք մի շարք կրթական ծրագրեր՝ մասնագիտական վերապատրաստումից մինչեւ բնապահպանական կրթություն եւ սպորտային նախաձեռնություններ դպրոցականների համար, գյուղատնտեսության զարգացման վերապատրաստման դասընթացներ եւ ավելի նպատակային կրթական ծրագրեր:

Մենք հավատում ենք, որ կրթությունը հաջողության գրավականն է: Վերջերս որոշեցինք համայնքներում գործող տեղական կրթական ծրագրերից զատ մասնակցել նաեւ երկրում իրականացվող ավելի լայնածավալ նախաձեռնություններին: «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունը կրթության ընդլայնման ուղղությամբ առավել նպատակային մոտեցման ապահովման ձեւաչափերից մեկն էր:

Հանքարդյունաբերությունը բարձրակարգ աշխատուժի կարիք ունի, ներառյալ՝ բնապահպանական կառավարման, երկրաբանության, ճարտարագիտության, հասարակական գիտությունների ու տնտեսության ոլորտներում: Անցյալ տարի մենք որոշեցինք աջակցել «Լույս» հիմնադրամին՝ հույս ունենալով, որ մեր ֆինանսական աջակցությունը կօգնի մի քանի ուսանողների ստանալ բարձրակարգ կրթություն աշխարհի լավագույն համալսարաններում: Մի օր նրանք կարող են ներդնել իրենց գիտելիքները Հայաստանի զարգացման մեջ եւ, ինչու ոչ, նաեւ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերությունը բարելավելու մեջ:

Հուսով ենք, որ մեր համագործակցությունը «Լույս»  հիմնադրամի հետ կշարունակվի: Հնարավորություններից մեկը կարող է ապագայում լինել աշխատանքը «Լույսի» շրջանավարտների հետ: Գեոթիմը Լույսի ուսանողներին առաջարկում է նաեւ եզակի հնարավորություն հանդիպել Ամուլսարի ծրագրի շրջանակներում աշխատող համաշխարհային կարգի փորձագետների հետ: Առաջիկայում նման հանդիպում ենք նախատեսում կազմակերպել հայտնի բնապահպանական մասնագետների հետ:

Համագործակցության ուղիները նախատեսում ենք համատեղ մշակել «Լույսի» հետ  եւ հուսով ենք ստանալ փոխշահավետ արդյունքներ:

Օրանժ Արմենիա

«Օրանժ Արմենիա»-ն համագործակցել է «Լույս» հիմնադրամի հետ 2011թ.-ին իրականացվող կրթական նախագծի շրջանակներում, որի արդյունքում բազմաթիվ հայ օժտված երիտասարդներ հնարավորություն ստացան ուսանել Ֆրանսիայի լավագույն ուսումնական հաստատություններում:

Նախագծի նպատակն էր աջակցել հայ տաղանդավոր երիտասարդներին ուսում ստանալ աշխարհի առաջադեմ հաստատություններում, այդ թվում՝ ֆրանսիական համալսարաններում եւ բացահայտել նրանց մասնագիտական ներուժը:

«Լույս» հիմնադրամի հետ մեր համագործակցությունը սահմանափակվել է նշված նախագծով: 2012թ.-ից ի վեր Orange Հիմնադրամը համագործակցում է հայկական պետական ուսումնական հաստատությունների հետ եւ ֆինանսական միջոցներ հատկացնում տեղական համալսարանների լավագույն ուսանողներին:

Յուրաքանչյուր տարի տրամադրվում է շուրջ 100 կրթաթոշակ Երեւանի, Գավառի, Գորիսի, Գյումրու, Իջեւանի, Կապանի, Վանաձորի եւ Եղեգնաձորի համալսարանների լավագույն այն ուսանողներին, ովքեր գտնվում են սոցիալական ծանր պայմաններում եւ ունեն ֆինանսական աջակցության կարիք՝ այսպիսով նրանց հնարավորություն ընձեռելով շարունակել ուսումը եւ հասնել մասնագիտական հաջողությունների:  

Դիտում՝ 28706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai