2014-ի գործարար կյանքը՝ Banks.am-ի հրապարակումներում

30.12.2014 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2014 թվականին Banks.am-ը փորձում էր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի գործարար կյանքի բոլոր կողմերը՝ չսահմանափակվելով միայն ֆինանսական հատվածով: Ընդ որում, դա անում էինք ոչ միայն ամենօրյա լուրերի, այլեւ հեղինակային նյութերի միջոցով, որոնք թույլ են տալիս առավել խորը ներկայացնել այս կամ այն բիզնեսի կամ ոլորտի էությունը:

Ամփոփելով տարին, որոշեցինք վերհիշել այդ նյութերից մի քանիսը, ինչը կարող է օգտակար լինել մեր այն ընթերցողների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով բաց էին թողել դրանք:

•    Երեւանում կգործի Անդրկովկասում ամենամեծ լոգիստիկ համալիրը   

Պատմել էինք այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ Երեւանում ընթանում է Անդրկովկասում ամենամեծ բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը:

•    Բազել III-ով կբացահայտվեն ՀՀ համակարգային նշանակության բանկերը

Հայաստանում բազելյան նոր կանոնների ներդրմանն ուղղված քայլերի եւ սպասվող փոփոխությունների մասին զրուցել էինք ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի  հետ:

•    Ա.Հովհաննիսյան. «Պետք չէ կուլ գնալ ստվերում գործող որոշ գործարարների ցանկություններին»

Խոշոր կազմակերպությունների համար աուդիտի ենթարկվելու պարտադիր պահանջը հանելու կառավարության առաջարկի մասին զրուցել էինք «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի բաժնետեր, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ Արմեն Հովհաննիսյանի հետ:

•    Բիզնես էթիկա. հայաստանյան իրականություն

Հայաստանյան գործարար հանրության կողմից բիզնես էթիկայի նորմերի կիրառման մակարդակի մասին խոսել էինք Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (CDPF) տնօրեն, գործարար ղեկավարման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտի մասնագետ Արմեն Ղալումյանի հետ:

•    Awesome հիմնադրամ. լավ գործեր փոքր գումարով

Պատմել էինք Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ Երեւանում բացված Awesome հիմնադրամի մասնաճյուղի մասին, որը $ 1 000 դրամաշնորհ է հատկացնում հետաքրքիր գաղափարների կյանքի կոչման համար:

•    Հարվարդի համալսարանի ուսանողների երկամսյա արկածները Հայաստանում

Պատմել էինք Հարվարդի համալսարանի երեք ուսանողների մասին, որոնք երկու ամիս աշխատանքային պրակտիկա էին անցել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

•    Զորիկ Ղարիբյան. «Իմ գինիների էությունը դրանց հայկական արմատների մեջ է»

Ուղեւորվել էինք Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղ՝ «Զորահ» գինեգործական ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանի հետ հանդիպելու համար:

•    Կորյուն Աթոյան. «Դիմելու ենք գործարարներին ուսանողներին հովանավորելու առաջարկով»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ զրուցել էինք Երեւանում բացված Բրիտանական բիզնես դպրոցի յուրահատկությունների մասին:

•    «Սիրո պատմություն» բիզնես հրեշտակի մատուցմամբ

Փորձել էինք պարզել, թե ովքեր են բիզնես հրեշտակները եւ ինչն է նրանց խանգարում գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում: Այդ առիթով խոսել էինք KAYWEB  եւ KAYWEB Angels միջազգային ընկերությունների հիմնադիր եւ բիզնես հրեշտակ Հայկ Կայսերյանի հետ:

•    Վազգեն Քալայջյան. Ցանկանում ենք դրական պատմություն կերտել Հայաստանի մասին

Ներկայացրել էինք Ամերիկյան GK Brand ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանի երեւանյան դասախոսությունից հատվածներ՝ նվիրված Հայաստանի ազգային բրենդի մշակման գործընթացին:

 
•    Մանուկ Հերգնյան. «Վենչուրային հիմնադրամը վստահության վրա հիմնված բիզնես է»

Գրանատուս Վենչուրս ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը մեզ պատմել էր վենչուրային բիզնեսի յուրահատկությունների եւ Հայաստանում դրա զարգացման հեռանկարների մասին:

•     Սիրիահայ գործարար. Հայաստանում բիզնեսով զբաղվելը մեծ ռիսկեր է պարունակում

Պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երիտասարդներ Անդրանիկ Սաֆարը, Վիգէն Տօլմողլյանը եւ Անդօ Էլէյճյանը մեզ պատմել էին Հայաստանում իրենց բացված կոշիկի արտադրամասի գործունեության մասին:

•    Րաֆֆի Սեմերջյան. Մենք նոր փիլիսոփայություն ենք բերում ներդրումների ոլորտ

Ներկայացրել էինք ներդրումների կառավարման ընկերություն հիմնադրելու վերաբերյալ «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության եւ Արմսվիսբանկի միջեւ կնքված հուշագրի մանրամասները:

•    ԱՄՆ-ից Հայաստան. սեր` բիզնեսի հիմքում

Պատմել էինք 20 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո Հայաստան վերադարձած եւ «Վան Արդի» գինեգործական ընկերությունը հիմնադրած Վարուժան Մուրադյանի պատմությունը:

Banks.am

Դիտում՝ 7779
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai