ՌԴ-ում գործարկվել են հեռախոսահամարով քարտից քարտ փոխանցումները

26.04.2018 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Mastercard #Ռայֆայզենբանկ #Mail.ru Group
Mastercard-ը Ռուսաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով այլ բանկերի ցանկացած քարտի գումարներ փոխանցելու ծառայությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, առաջինը հարթակին միացել է Ռայֆայզենբանկը: Նշվում է, որ փոխանցումը կարելի է կատարել հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի, ինչպես նաեւ «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասսնիկի» սոցցանցերի միջոցով:

Գումարն անկանխիկ կարելի է փոխանցել ռուսաստանյան բանկերի թողարկած Mastercard/Maestro եւ Visa քարտերից/ին:

Նախագծում Mastercard-ի տեխնոլոգիական գործընկերն է Mail.ru Group-ը: ՏՏ ընկերությունը վճարային համակարգի համար մշակել է հարթակ ռուսաստանյան ծրագրային ապահովման՝ տվյալների բազայի կառավարման Tarantool համակարգի եւ Mail.Ru Cloud Solutions ամպային ենթակառուցվածքի հիման վրա:

Mail.ru Group-ի հաղորդագրության համաձայն՝ հարթակը թույլ է տալիս «անվտանգ երկկողմանի ճանապարհով փոխանակել օգտատերերի բանկային քարտերի եւ նույնականացուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը՝ բջջային հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի կամ սոցցանցերում օգտահաշվի տեսքով»:

Հեռախոսահամարով այլ բանկերի դեբետային քարտերից փոխանցումն անվճար է, Ռայֆայզենբանկի քարտերից փոխանցման համար գանձվելու է միջնորդավճար:


Ավելի վաղ Banks.amհայտնել էր, որ Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը պատրաստվում են Ռուսաստանում գործարկել քարտից քարտ փոխանցումների ծառայությունը, որից օգտվելու համար բավարար կլինի մուտքագրել գումար ստացողի հեռախոսահամարը:

Մասնավորապես, նշվում էր, որ համակարգերից յուրաքանչյուրը ստեղծում է սեփական ծառայությունը, սակայն դրանք գործելու են նույն սկզբունքով. քարտը թողարկած բանկը հաճախորդի հեռախոսահամարը եւ դրան կցված քարտի համարը փոխանցում է հատուկ պահոց:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai