Moody's-ը նշել է բլոկչեյնի ռիսկերը բանկերի համար

17.04.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Moody's #բլոկչեյն
Բանկերի կողմից բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրումն ու կիրառումը կարող է նվազեցնել տրանզակցիաների վրա ծախսվող գումարն ու ժամանակը՝ մեծացնելով բանկերի արդյունավետությունը, մյուս կողմից՝ ճնշում գործադրելով նրանց կողմից հավաքագրվող գումարների եւ միջնորդավճարների վրա:

Այս մասին ասված է Moody's միջազգային վարկանշային գործակալության՝ համաշխարհային բանկային համակարգերի վրա բլոկչեյնի հնարավոր ազդեցության մասին զեկույցում։

«Չնայած այն հանգամանքին, որ տրանզակցիոն գործարքների արժեքի նվազեցումը եւ դրանց անդրսահմանային արագության բարձրացումը կարող է դրական դեր խաղալ բանկերի համար, այնուամենայնիվ, միջնորդավճարների եւ հավաքագրվող գումարների կրճատումը կարող է բացասաբար ազդել նրանց վարկային գործունեության վրա»,- նշել է Moody's-ի կառավարող տնօրեն, զեկույցի համահեղինակ Կոլին Էլինսը։

Moody's-ի տվյալներով՝ այս իրավիճակում առավել խոցելի դրության մեջ կարող են հայտնվել շվեյցարական բանկերը, որոնց եկամտի 50%-ից ավելին կազմում են միջնորդավճարները եւ մեկանգամյա վճարները, ինչպես նաեւ իտալական, կանադական եւ իսրայելական վարկային կազմակերպությունները, որտեղ միջնորդավճարներից ստացվող եկամտի մասնաբաժինը կազմում է 35%։

Միաժամանակ, բլոկչեյնի ներդրումը տեխնոլոգիապես անվտանգ չէ անդրսահմանային գործարքների էական մասնաբաժին ունեցող բանկերի, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Բելգիայի եւ Շվեյցարիայի ֆինանսական հաստատությունների համար։ Moody's-ում նշել են, որ բլոկչեյնի համեմատաբար նոր տեխնոլոգիան կարող է մեծ թվով խափանումների պատճառ դառնալ գործարքներ իրականացնելիս։  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai