Սբերբանկը «ամպային» ընկերություն է հիմնել

04.04.2018 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #«ԱյՏեկո»
Սբերբանկը եւ ռուսական «ԱյՏեկո» համակարգային ինտեգրատորը համաձայնագիր են ստորագրել SberCloud համատեղ ամպային հարթակի ստեղծման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Սբերբանկի մամուլի կենտրոնը, նոր ընկերությունը կտրամադրի ամպային լուծումներ ինչպես բանկի եւ նրա գործընկերների, այնպես էլ արտաքին հաճախորդների համար: Սբերբանկի մասնաբաժինը համատեղ ձեռնարկության մեջ կկազմի 60%:

«Ամպային հարթակի կառուցման գործում մենք ներգրավում ենք Ռուսաստանում ներկայացված լավագույն տեխնոլոգիան եւ ուժեղ թիմը: Դրա շնորհիվ մենք շուկային կարող ենք առաջարկել հզոր, հուսալի եւ պաշտպանված տեխնոլոգիական հարթակ՝ բիզնեսի զարգացման համար»,- նշել է Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը:

Բանկի կորպորատիվ հաճախորդների համար՝ փոքր բիզնեսից մինչեւ խոշոր կորպորացիաներ, կստեղծվի ամպային լուծումների մարկետփլեյս, որը թույլ կտա հրաժարվել սեփական սերվերները ձեռք բերելուց եւ միաժամանակ՝ ճկուն կերպով կիրառել անհրաժեշտ հզորությունները:


SberCloud-ի մարկետփլեյսում հնարավոր կլինի օգտվել ինչպես Սբերբանկի մշակած պրոդուկտներից, այնպես էլ համաշխարհային առաջատար  գործընկերների առաջարկներից: Սա հնարավորություն կտա զգալիորեն կրճատել ՏՏ սարքավորումների ձեռքբերման ծախսերը եւ արագացնել ընկերության ցանցային ենթակառուցվածքի ընդլայնման գործընթացը, ինչպես նաեւ թույլ կտա ապահովել ճկուն սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար:

Forrester Research Russia-ի գնահատականներով՝ 2016-ին ամպային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայի ծավալը կազմել է $112 մլրդ: Ընդ որում, ոլորտի մասնագետների կարծիքով` առաջիկա 5-7 տարում շուկան կմեծանա 10-15 անգամ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15267
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai