Яндекс.Касса-ն օնլայն վարկավորում է գործարկել օնլայն շոփինգի մասնակիցների համար

03.04.2018 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Яндекс.Касса #Paylate «Վճարել մաս-մաս»
Яндекс.Касса-ի միջոցով ինտերնետ խանութներն այսուհետ կարող են միանալ «Վճարել մաս-մաս» նոր ծառայությանը, որը հնարավորություն կտա խանութներին վաճառել ապրանքներն ու ծառայությունները վարկով կամ ապառիկ, իսկ գնորդներին կօգնի առավել թանկ գնումներ կատարել։   

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի կենտրոնը, վճարման նոր միջոցից կարող են օգտվել տարատեսակ օնլայն հարթակներ՝ կահույքի կամ մանկական ապրանքների խանութները, ավիատոմսերի կամ տուրիստական ուղեգրերի սերվիսները։

Նոր ծառայությանը միացած խանութի կայքում ապրանքի կողքին կցուցադրվի տեղեկատվական բլոկ, որը կհուշի, թե ինչպես կարելի է հավասար մասերով մի քանի ամսվա ընթացքում վճարել ապրանքի դիմաց։ Վարկի կամ ապառիկի տրամադրումը կատարվում է օնլայն, րոպեների ընթացքում՝ անհրաժեշտ է միայն լրացնել պարզ հայտը։

Նախագծի շրջանակում Яндекс.Касса-ի գործընկեր է հանդիսանում նպատակային օնլայն վարկավորման ծառայություն տրամադրող «Paylate՝ Վստահելի վճարում» միկրոֆինանսական ընկերությունը, որն աշխատում է Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում։


Գնումը հաստատելու համար գնորդին անհրաժեշտ կլինի ներմուծել sms-կոդը, որից հետո գումարն ամեն ամիս ավտոմատ կերպով կգանձվի դրամապանակից վճարման ֆիքսված օրը։ Եթե գնորդը չունի դրամապանակ, այն կստեղծվի գնումը վարկով կամ ապառիկով ձեւակերպելու ընթացքում։ Դրամապանակում օգտատերը կարող է տեսնել վճարումների քանակը եւ վճարման ենթակա գումարի ծավալը, ինչպես նաեւ հնարավորություն կունենա՝ ժամկետից շուտ մարելու վարկը։  

««Վճարել մաս-մաս» ծառայությունը կարող է օգտակար լինել այն պահին, երբ մարդը գնում կատարելու չնախատեսված որոշում է կայացնում։ Օրինակ, շահավետ ակցիայի ընթացքում գնորդը կարող է չունենալ անհրաժեշտ գումարը։ Այդ դեպքում ապրանքը կամ ծառայությունը դուք ստանում եք ձեւակերպումից անմիջապես հետո, իսկ սկսում եք վճարել միայն 30 օր հետո»,- նշել է Яндекс.Деньги-ի վճարային բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Յուլիա Գորելովան։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai