Սբերբանկի շուրջ 2 մլն ՓՄՁ հաճախորդ «կազատվի» բանկ այցելելուց

06.03.2018 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #ՓՄՁ #օնլայն վարկավորում

Սբերբանկը սկսել է օնլայն վարկեր տրամադրել փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հաճախորդը կարող է ստանալ գումարը՝ առանց բանկի գրասենյակ այցելելու:

Ինչպես «Կոմերսանտ»-ին ասել է Սբերբանկի ավագ փոխնախագահ, «Կորպորատիվ բիզնես»-ի ղեկավար Անատոլի Պոպովը, նոր մոտեցման կիրառումը թույլ է տվել բանկին ընթացիկ փուլում երեք անգամ կրճատել վարկի հայտի ներկայացման ժամկետը:

Նա վստահեցրել է, որ նմանատիպ լուծումներ շուկայում դեռեւս չկան: Նախկինում ձեռնարկատերերի օնլայն հայտերն ավելի շատ հետզանգի կամ բանկի մենեջերի հետ էլփոստով փոխգործակցության հարցման ձեւաչափ էին ենթադրում:

Անատոլի Պոպովն ընդգծել է, որ նոր համակարգը հաճախորդին պրոդուկտի ընտրության հնարավորություն է ընձեռում՝ նրա պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ հաճախորդի փոխարեն ինքնուրույն լրացնում է հայտում վերջինիս մասին բանկին հայտնի ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ բաց աղբյուրներից: Հաճախորդին մնում է միայն ստուգել տեղեկատվության հավաստիությունը եւ հաստատել այն:


«Համակարգը հուշում է  հաճախորդին, թե տվյալ պրոդուկտի համար ինչ գրավ կարող է ընդունել բանկը որպես ապահովման միջոց, ինչպես նաեւ ուղղորդում է, թե որ ծրագրերի համար անհրաժեշտ կլինեն միայն երաշխավորողներ: Այնուհետ ձեռնարկատիրոջը մնում է միայն ներբեռնել պահանջվող փաստաթղթերը: Եթե հաճախորդը հասկանում է, որ ձեռքի տակ չունի այս կամ այն փաստաթուղթը, իսկ գումարն անհրաժեշտ է սեղմ ժամկետում, ապա նա միշտ կարող է այլ պրոդուկտ ընտրել»,- պարզաբանել է Սբերբանկի ներկայացուցիչը:

Այն հաճախորդները, որոնք ունեն էլեկտրոնային ստորագրություն, վարկը կարող են ամբողջությամբ օնլայն ձեւակերպել: Եթե նման ստորագրություն չկա, ապա ձեռնարկատիրոջը հարկավոր է բնօրինակների մի մասը ներկայացնել բանկի գրասենյակ եւ ստորագրել փաստաթղթերը:

Առանց բանկ այցելելու վարկ ստանալու հնարավորություն չեն ունենա նաեւ Սբերբանկի հաճախորդ չհանդիսացող ձեռնարկատերները՝ նրանք ստիպված կլինեն անցնել նույնականացման գործընթացը:

Վարկի ձեւակերպման ժամկետը կախված է պրոդուկտից եւ հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունից: Այն կարող է տեւել մեկ օրից սկսած՝ միկրոբիզնեսին տրամադրվող պարզ վարկերի համար, մինչեւ 10-15 օր՝ բարդ գործարքների համար:

Անատոլի Պոպովի խոսքով՝ օնլայն վարկավորման գործընթացը չի հանգեցնի բանկում կրճատումների:

2017-ին Սբերբանկը փոքր եւ միջին ձեռնարկատերերին ավելի քան 1,3 տրլն ռուբլու վարկ է տրամադրել: Ընդհանուր առմամբ, բանկն ունի ավելի քան 2 մլն ՓՄՁ հաճախորդ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 15226
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai