ՌԴ բանկերը փորձարկում են Միասնական բիոմետրիկ համակարգը

20.02.2018 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Ռոստելեկոմ» #բանկեր #Միասնական բիոմետրիկ համակարգ
Ավելի քան 20 ռուսաստանյան բանկ սկսել է փորձարկել «Ռոստելեկոմ» ընկերության մշակած՝ Միասնական բիոմետրիկ համակարգի աշխատանքային առաջին տարբերակը։

Ինչպես նշված է «Ռոստելեկոմ» ընկերության պաշտոնական կայքում, համակարգը մշակվել է ՌԴ կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարության ու Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ եւ արդեն պատրաստ է ինտեգրվել բանկերի տեղեկատվական համակարգերին։  

Նույնականացման համար Միասնական բիոմետրիկ համակարգն օգտագործում է երկու չափանիշ՝ ձայնային տվյալներ եւ լուսանկարչական պատկեր, ինչը հնարավորություն է ընձեռում զգալիորեն ավելացնել մարդուն ճանաչելու ճշգրտության աստիճանը:

Համակարգի պաշտպանողական մեխանիզմները նախատեսում են նույնականացման արգելափակում՝ Միասնական բիոմետրիկ համակարգում պահվող մեկնարկային բիոմետրիկ տվյալների հետ համընկման ցածր տոկոսի դեպքում: Թվային հարթակը տեղակայված է «Ռոստելեկոմ»-ի ամպային պաշտպանված ենթակառուցվածքում, որը բանկերին հասանելի կլինի հատուկ կապուղիների միջոցով: Այս խնդրի լուծման համար «Ռոստելեկոմ»-ը մշակում է հատուկ մոբայլ հավելված:

Միասնական բիոմետրիկ համակարգի կոմերցիոն շահագործման մեկնարկը կտրվի 2018թ. հուլիսի 1-ին: Համակարգից օգտվող բանկերի ամբողջական ցանկը կհրապարակվի Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից:  

Հետագայում Միասնական բիոմետրիկ համակարգը կորող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ առողջապահությունում, կրթությունում, մանրածախ առեւտրում, e-commerce-ում եւ այլն:

«Միասնական բիոմետրիկ համակարգի վրա «Ռոստելեկոմ»-ը սկսել էր աշխատել կես տարի առաջ, երբ հաղթահարվեցին տեխնոլոգիայի զարգացմանը խոչընդոտող նորմատիվ սահմանափակումները. կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն ընձեռեցին օգտագործել բիոմետրիկ նույնականացման տեխնոլոգիան իրավաբանական առումով կարեւոր գործառույթներում։ Միաժամանակ, «Ռոստելեկոմ»-ն ընտրում էր օպտիմալ ծրագրային լուծումներ եւ սարքավորումների մատակարարների, ինչպես նաեւ բանակցություններ էր վարում բանկերի հետ, որոնք առաջիններից կսկսեն փորձարկել Միասնական բիոմետրիկ համակարգը եւ կընդունեն օգտատերերի բիոմետրիկ տվյալները։ Արդյունքում մշակվեց համակարգի աշխատանքային առաջին տարբերակը՝ սա հենց այն տեխնոլոգիաներն են, որոնք կօգտագործվեն բիոմետրիկ տվյալների ստացման եւ օգտատերերի նույնականացման համար 2018-ի հուլիսին, երբ համակարգը կհանձնվի կոմերցիոն շահագործման»,- նշել է «Ռոստելեկոմ»-ի զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Այվազովը։   

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai