ՌԴ-ում փորձարկում են POS-տերմինալներով գումարի կանխիկացման ծառայությունը

13.02.2018 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #Mastercard #POS-տերմինալ
Ռուսաստանում փորձարկվում է նոր ծառայություն, որը հնարավորություն կընձեռի քարտից գումար հանել անմիջապես խանութների դրամարկղներում՝ POS-տերմինալների միջոցով:

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, վկայակոչելով իր աղբյուրները, Սբերբանկն արդեն մի քանի պիլոտային նախագիծ է իրականացրել եւ մտադիր է գործարկել նոր ծառայությունն այս տարվա երկրորդ եռամսյակում:

Նախատեսվում է, որ Սբերբանկի առաջարկից կկարողանան օգտվել միայն իր քարտապանները, ընդ որում՝ միայն այն խանութներում, որոնք սպասարկվում են Սբերբանկի կողմից:


Ռուսաստանում նշված գործառույթի ներդրման հնարավորությունն ուսումնասիրում է նաեւ Mastercard վճարային համակարգը, որը թեստեր է անցկացրել ռուսաստանյան մի քանի բանկերի մասնակցությամբ:

Մասնավորապես, Mastercard-ը խանութների դրամարկղներում գումարի կանխիկացման հետեւյալ մեխանիզմն է առաջարկում: Հաճախորդն իր բանկային քարտով վճարում է ապրանքի կամ ծառայության դիմաց եւ միաժամանակ դրամարկղի աշխատակցին հայտնում կանխիկացմանն անհրաժեշտ գումարը՝ մուտքագրելով PIN-կոդը: Դրանից հետո քարտ թողարկած բանկը հաստատում է գնումը եւ կանխիկի տրամադրումը: Նախատեսվում է, որ խանութներում քարտից հանվող կանխիկի չափը սահմանափակ կլինի:     

Նշվում է, որ Սբերբանկը փորձարկել է ինչպես Masterсard-ի տարբերակը, համաձայն որի՝ գնում կատարելը պարտադիր պայման է համարվում, այնպես էլ մյուս տարբերակը, որը կապված չէ ապրանքների դիմաց վճարում կատարելու հետ: Արդյունքում Սբերբանկը նախընտրելի է համարել վերջին տարբերակը:

Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ նոր ծառայության գործարկման համար անհրաժեշտ կլինի փոփոխել գործող օրենքները:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai