«ԵԱՏՄ-ն պետք է կրիպտոարժույթների կարգավորման միասնական դիրքորոշում ունենա»

12.02.2018 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Կարինե Մինասյան #ԵԱՏՄ #կրիպտոարժույթ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը կարծում է, որ եկել է եվրասիական ֆինանսական ժամանակակից ենթակառուցվածքների, եվրասիական թվային ֆինանսական վճարային հարթակների եւ թվային ֆինանսական գործիքների ձեւավորման ժամանակը:

Կարինե Մինասյանն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով այսօր Մոսկվայում անցկացված «Բլոկչեյնը եւ կրիպտոարժույթները. եվրասիական տարածաշրջանում մակրոտնտեսական քաղաքականության վրա ազդելու ուղիները» խորագրով միջազգային սեմինարի շրջանակում:

«Վիրտուալ արժույթները եւ բաշխված ռեեստրների տեխնոլոգիան կօգնեն ձեւավորել անհրաժեշտ կապերը, սակայն մենք հասկանում ենք, որ կրիպտոարժույթների հետ կապված դեռ վիճելի հարցեր կան: Այսօր արդեն բարձրացվել է կրիպտոարժույթների անդրսահմանային կարգավորման հարցը, այն նաեւ ներառված է մեծ քսանյակի երկրների ֆորումի օրակարգում:

Մեր կարծիքով՝ ԵԱՏՄ երկրները կրիպտոարժույթների կարգավորման կապակցությամբ պետք է միասնական դիրքորոշմամբ հանդես գան: Անհրաժեշտ է համախմբված մասնակցել ընդհանուր ստանդարտների մշակմանը եւ հասկանալ, թե տեխնոլոգիական ինչ լուծումներ է անհրաժեշտ ներդնել այդ ստանդարտներում, որպեսզի չմնանք միայն օգտագործողների մակարդակում»,- նշել է Կարինե Մինասյանը:

Նա նկատել է, որ ԵԱՏՄ տարածքում արդեն գործում են սեփական որոշումներ, որոնք թույլ են տալիս կյանքի կոչել բաշխված ռեեստրների տեխնոլոգիան:

Կարինե Մինասյանի կարծիքով՝ եվրասիական թվային արժույթի ստեղծումն ու օգտագործումը՝ ֆիատային արժույթների համակցությամբ, կարելի է կիրառել համատեղ ներդրումային նախագծերում. «Եվ հենց այս համադրության օգտագործումը կարող է նպաստել ազգային ֆինանսական համակարգերի դերի բարձրացմանը»:

«Մյուս կողմից, մենք շատ հեռանկարային ենք համարում թվային ներդրումային գործիքների զարգացումը, նորարարական նախագծերի, ստարտափների ֆինանսավորումը: Անհրաժեշտ է քննարկել նաեւ էլեկտրոնային միասնական բազայի ձեւավորումն այնպիսի գործիքների համար, ինչպիսիք են քրաուդֆանդինգն  ու քրաուդինվեսթինգը»,- նշել է Կարինե Մինասյանը:
Դիտում՝ 10746
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai