Մեծ Բրիտանիան ոսկով ապահովված կրիպտոարժույթ է գործարկել

05.02.2018 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Մեծ Բրիտանիա #Royal Mint Gold
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամատունը, որը պատասխանատու է երկրում շրջանառվող ֆիզիկական փողերի արտադրության համար, հայտարարել է ոսկով ապահովված կրիպտոարժույթի գործարկման մասին։

Բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված արժույթը կոչվում է Royal Mint Gold (RMG) եւ հանդիսանում է Թագավորական դրամատան պահոցում գտնվող ոսկու թվային համարժեքը։

Դրամատան ներկայացուցիչ Թոմ Կոգհիլը Express.co.uk-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ RMG-ն թվային մյուս կրիպտոակտիվներից տարբերվում է նրանով, որ «ֆիզիկապես շոշափելի ակտիվ է»։

«Մեր բլոկչեյնի վրա եղած մեկ գրամը իրենից ներկայացնում է մեր պահոցում գտնվող մեկ ֆիզիկական գրամ։ Այնպես որ, ունենալով մեր RMG-ն, դուք ձեր ձեռքում ունեք իրական ոսկի»,- նշել է նա։

Համեմատելով RMG-ն բիթքոինի հետ՝ Թոմ Կոգհիլն ասել է, որ «ոսկին ունի փաստարկ հօգուտ նրա, որ պահպանում է իր արժեքն արդեն 6000 տարի, իսկ բիթքոինը մի փոքր ավելի երիտասարդ է, եւ կրիպտոարժույթների ապագան անորոշ է»։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10860
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai