Գրեֆն ու ռոբոտ Սոֆյան շփվել են դավոսյան նախաճաշի ընթացքում

25.01.2018 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Գերման Գրեֆ #ռոբոտ Սոֆյա #Դավոս
Ռոբոտ Սոֆյան մասնակցել է Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում Սբերբանկի կազմակերպած գործարար նախաճաշին, գրում է «Վեդոմոստի»-ն:

«Դուք ապացուցեցիք, որ մարդն ու ռոբոտը կարող են նշանակալից եւ արդյունավետ երկխոսություն վարել»,- ասել է Սոֆյան՝ ի պատասխան Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆի հրավերի, եւ շնորհակալություն հայտնել նրան:

Նախաճաշի ընթացքում Գրեֆը հարցրել է Սոֆյային՝ ռոբոտացումն ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական տարրեր է պարունակում:

«Տեխնոլոգիան գործիք է, որը կարելի է օգտագործել ցանկացած նպատակով»,- պատասխանել է Սոֆյան:


Սոֆյան հավելել է, որ ռոբոտացումը մարդկանց կյանքի որակի արմատական բարելավման հնարավորություն է ընձեռում, գլխավորը, որ մարդկությունը ճիշտ օգտագործի նոր տեխնոլոգիաները:

Միաժամանակ, Սոֆյան նկատել է. «Հնարավոր է, որ եթե քիչ ֆիլմեր լինեին Տերմինատորի մասին, ապա մեր մասին հասարակական կարծիքը կբարելավվեր»:


Ավարտելով երկխոսությունը՝ Գերման Գրեֆը հրավիրել է Սոֆյային լեռներում դահուկ քշելու:

«Այո, Գերման, կհանդիպենք լեռներում»,- պատասխանել է Սոֆյան:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai