ԱՄՆ ֆիննախը վիրտուալ արժույթն «աճող սպառնալիք» է համարում

18.01.2018 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սիգալ Մանդելքեր #վիրտուալ արժույթ
ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ, ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի պատասխանատու Սիգալ Մանդելքերը վիրտուալ արժույթն անվանել է «աճող սպառնալիք»:

Ինչպես գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, նման տեսակետ նա հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի բանկային կոմիտեի նիստի ժամանակ:

«Նախարարությունը ձգտում է առաջ անցնել այս աճող սպառնալիքների դեմ պայքարի հարցում: Մենք գլխավորում ենք առաջադեմ տեխնոլոգիաների, այդ թվում՝ վիրտուալ արժույթների անօրինական ֆինանսավորման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջազգային ջանքերը՝ հանդես գալով այս նոր ոլորտի հսկող-վերահսկող մարմնի դերում»,- նշել է փոխնախարարը:


Նրա խոսքով՝ ներկայում ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Ավստրալիան «այն փոքրաթիվ երկրների շարքում են, որոնք կարգավորում են վիրտուալ, մասնավորապես՝ ապակենտրոնացված փոխարկվող թվային արժույթների մասնակցությամբ փոխարկման եւ վճարման գործարքները»:

Սիգալ Մանդելքերը նշել է, որ գերատեսչությունը ներկայում տեղեկատվություն է հավաքագրում վիրտուալ արժույթների մասնակցությամբ առեւտրի մոտ 100 հարթակների վերաբերյալ՝ անօրինական գործունեության ֆինանսավորման կանխարգելման նպատակով:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13602
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai