Կրիպտոարժույթները վատ ավարտ են ունենալու, վստահ է Ուորեն Բաֆեթը

11.01.2018 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ուորեն Բաֆեթ #կրիպտոարժույթ
Ամերիկացի միլիարդատեր, հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը տեսակետ է հայտնել, որ բիթքոինի եւ մյուս կրիպտոարժույթների շուրջ ստեղծված վերջին աժիոտաժը վատ է վերջանալու:

«Գրեթե համոզված եմ, որ կրիպտոարժույթները վատ ավարտ են ունենալու: Իսկ թե երբ դա տեղի կունենա կամ ինչ հանգամանքներում, չեմ կարող ասել»,- CNBC-ի հետ զրույցում նշել է ներդրողը:


Հեռուստաընկերությունը նշում է, որ Ուորեն Բաֆեթի այս թերահավատությունը կրիպտոարժույթների հանդեպ նոր չէ: Նա դեռեւս 2014-ին բիթքոինի մասին ոչ ոգեւորիչ տեսակետ էր հայտնել:

«Բիթքոինն իրականում միրաժ է, այն գումար փոխանցելու եղանակ է: Իսկ միտքը, թե այս կրիպտոարժույթը կարող է զգալի ազդեցություն ունենալ, ըստ իս, լուրջ չէ»,- ընդգծել էր նա:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai