Bank of Cyprus-ն առաջինը աշխարհում կթողարկի բիոմետրիկ ոչ կոնտակտային քարտեր

08.01.2018 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Bank of Cyprus #Gemalto
Bank of Cyprus-ը՝ Gemalto IT-ընկերության համագործակցությամբ, կթողարկի բիոմետրիկ EMV-քարտեր, որոնցում քարտապանների նույնականացման համար PIN-կոդի փոխարեն կօգտագործվի մատնահետքերի ճանաչման տեխնոլոգիան։  

Ինչպես հաղորդում է Gemalto ընկերության մամուլի ծառայությունը, Bank of Cyprus-ին կմատակարարվեն աշխարհում նախադեպը չունեցող՝ երկու ինտերֆեյսով բիոմետրիկ EMV-քարտեր, որոնք նախատեսված են չիպային եւ ոչ կոնտակտային վճարումների համար։

«Bank of Cyprus-ի հաճախորդները կլինեն առաջինը աշխարհում, որոնց հնարավորություն կընձեռվի օգտվել բիոմետրիկ տեխնոլոգիայի հնարավորությունից՝ ոչ կոնտակտային վճարային քարտերի վրա։ Այն կապահովի մաքսիմալ անվտանգություն եւ գաղտնիություն, ինչպես նաեւ ավելի մեծ ծավալի գործարքներ իրականացնելու հնարավորություն ու հարմարավետություն»,- նշել է Gemalto ընկերության փոխնախագահ Բերտրան Կնոպֆը (Bertrand Knopf)։

Բիոմետրիկ քարտն արդեն համադրելի է ամբողջ երկրում տեղադրված վճարային տերմինալների հետ։ Այն կլիցքավորվի վճարային տերմինալից, ինչը կբացառի քարտում առանձին մարտկոցի ներդրման անհրաժեշտությունը։ Քարտապանի բիոմետրիկ տվյալները գրանցվում են բանկի բաժանմունքում հատուկ պլանշետի միջոցով, կամ ինքնուրույն՝ ինքնասպասարկման սարքի օգնությամբ։



Gemalto ընկերությունը համաշխարհային առաջատար է թվային անվտանգության ոլորտում եւ հաճախորդներ ունի 180 երկրում։ 2016-ին ընկերության եկամուտը կազմել է շուրջ €3,1 մլրդ։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 20570
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai