Մերձավոր Արեւելք. ֆինտեխ vs նավթ

14.12.2017 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ֆինտեխ #Մերձավոր Արեւելք #Forbes
Ֆինանսական տեխնոլոգիաները կարող են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի համար նոր «նավթ» դառնալ, գրում է Forbes-ը:

«Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտը դառնալու է տարածաշրջանում տնտեսության ամենաուժեղ հատվածներից մեկը: Սաուդյան Արաբիայի 2030-ի ռազմավարությունը, որն ուղղված է նավթային եկամուտներից կախվածության կրճատմանն ու ՓՄՁ-ների միջոցով տնտեսության դիվերսիֆիկացմանը, ֆինտեխի համար նոր հնարավորություններ է բացել»,- ասել է Սաուդյան Արաբիայում հիմնված PayTabs ընկերության ղեկավար Աբդուլազիզ Ֆահադ Ալ Յուֆը:


Forbes-ը գրում է, որ այս տարածաշրջանի ֆինտեխ ստարտափները վերջին տասը տարում ավելացրել են իրենց ֆոնդերը $100 մլն-ով, եւ մինչեւ 2020-ը կանխատեսվում է ներդրումների ծավալի կրկնապատկում: Ավելացել է նաեւ ոլորտի ստարտափների քանակը. 2013-ին դրանք 46-ն էին, 2015-ին այս թիվը հասել է 105-ի, իսկ մինչեւ 2020-ը կանխատեսվում է ցուցանիշի ավելի քան կրկնապատկում:

Ինչպես կարծում է Դուբայում ստեղծված Bridg ստարտափի համահիմնադիր Մուսա Բեիդասը, ֆինտեխն այս տարածաշրջանում դարձել է բանկային համակարգից չօգտվող բնակչությանը ֆինանսական ծառայություններով ապահովելու նորարարական եղանակ:

Չնայած սմարթֆոնների եւ ինտերնետի լայն տարածմանը՝ այս տարածաշրջանում չափահաս բնակչության 86%-ին հասանելի չեն բանկային ծառայությունները:

Ուշագրավ է, որ իսլամական բանկերը ոգեւորությամբ են վերաբերվում թվային նախաձեռնոթյուններին եւ ներդրումներ են կատարում դրանցում, համաձայն EY-ի նոր զեկույցի:

«Ֆինտեխի մուտքն իսլամական ֆինանսներ դեռեւս կայացման փուլում է, այդուհանդերձ, այն կարող է օգնել իսլամական բանկերին դառնալ ավելի արդյունավետ եւ ընդլայնել գործառնությունների սպեկտրը»,- նշել է Ալ Յուֆը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 33920
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo