Bloomberg. Բիթքոինի շուկայի 40%-ը պատկանում է 1000 մարդու

11.12.2017 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Բիթքոին #Bloomberg
Բոլոր բիթքոինների 40%-ը պատկանում է թերեւս 1000 հոգու, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ է ներկա փոխարժեքով վաճառել իր ունեցածի կեսը, կարծում է AQR Capital Management ընկերության նախկին գործադիր տնօրեն եւ ֆինանսական շուկաների վերլուծության ղեկավար Աարոն Բրաունը:

Ինչպես գրում է Bloomberg-ը, խոշոր ծավալների բիթքոին ունեցողներին հաճախ անվանում են «կետեր», որոնք ներդրողներին անհանգստության առիթ են տալիս: Նրանք կարող են խախտել գնային հավասարակշռությունը՝ վաճառելով իրենց ունեցվածքի անգամ մի մասը: Եվ վաճառքի նման որոշումներն ավելի հավանական են այսօր, երբ կրիպտոարժույթը գրեթե տասներկու անգամ թանկացել է իր տարեսկզբյան արժեքի համեմատ:

Ավելին, այս «կետեր»-ը կարող են համակարգել քայլերը կամ վերահսկել դրանք, քանի որ բիթքոինի խոշոր սեփականատերերից շատերն իրար վաղուց ճանաչում են եւ առնչվել են միմյանց հետ բիթքոինի վաղ շրջանում, երբ այն դեռ «արհամարհվում» էր: Հետեւաբար, այս խաղացողները կարող են միավորվել ջանքերը՝ շուկայի դեմ դուրս գալու կամ նրան աջակցելու նպատակով:

«Բիթքոինը թվային արժույթ է, ոչ թե արժեթուղթ, հետեւաբար՝ չկա մի այնպիսի արգելք, որը թույլ չէր տա որեւէ խմբի մի քանի րոպեում գնել եւ վաճառել բիթքոին՝ դրանով խախտելով գնային հավասարակշռությունը»,- իր մտավախությունն է հայտնել Ross&Shulga ընկերության արժեթղթերի գծով իրավաբան Գարի Ռոսը:

Ինչպես գրում է գործակալությունը, կարգավորումները «հետ են մնում կրիպտոարժույթի շուկայից, եւ կանոններից շատերը շարունակում են մշուշոտ մնալ»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 33928
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai