Լրագրողները գնալով ավելի հաճախ են «հուղարկավորում» բիթքոինը

06.12.2017 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Բիթքոին
Վերջին յոթ տարում տարբեր լրատվամիջոցներ կանխատեսել են բիթքոինի մոտակա մահն արդեն 203 անգամ:
 
Ինչպես գրում է Forklog.com-ը, 99Bitcoins.сom կայքը բոլոր այդ հրապարակումները հավաքում եւ խնամքով պահպանում է իր BTC-նեկրոլոգներ բաժնում:

Արխիվի վերջին համալրումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, երբ Business Insider-ը հրապարակել էր հոդված «Ճակատագրական թերության պատճառով կրիպտոարժույթները երբեք չեն վերածվի իրական փողի» վերնագրով: Այս հրապարակումը ներկայում վերջինն է, որտեղ հնչում է քննադատություն կրիպտոարժույթների հասցեին:

«Արժույթը պարտավոր է լինել լայնորեն կիրառվող փոխարկման միջոց: Կրիպտոարժույթներին դա երբեք չի հաջողվի: Վերջակետ: Կրիպտոարժույթների ճակատագրական թերությունն այն է, որ դրանց առաջարկը կարող է միայն աճել: Եվ եթե այս արժույթների նկատմամբ պահանջարկը նվազի, իսկ առաջարկը մնա նույնը, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ կկատարվի դրա փոխարժեքի հետ: Սա տարրական տնտեսագիտություն է»,- Business Insider-ը մեջբերում է UBS բանկի ունեցվածքի կառավարման բաժնի գլխավոր տնտեսագետ Փոլ Դոնովանի խոսքը:
 
Տարիների ընթացքում լրագրողներն ավելի հաճախ են «հուղարկավորում» բիթքոինը: Այսպես, 2010-ին եւ 2012-ին լույս է տեսել նման մեկական նյութ, իսկ արդեն 2016-ին եւ 2017-ին՝ համապատասխանաբար 28 եւ 85 հրապարակում:

Հատկանշական է, որ 2013-ին Reddit սոցիալական լրատվական կայքի օգտատերերից մեկը, ներկայանալով որպես ժամանակի մեջ ճամփորդող, կանխատեսել էր, որ բիթքոինի կտրուկ աճն իր հետ բերելու է համաշխարհային տնտեսության փլուզման:

Մինչդեռ բիթքոինը դեկտեմբերի 5-ին կրկին թարմացրել է իր պատմական ռեկորդը՝ հատելով $12 000-ի սահմանագիծը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 36099
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai