Evocabank-ը գործարկել է SingleTouch օնլայն վարկատեսակը

05.12.2017 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Evocabank #SingleTouch #վարկատեսակ
Evocabank-ը գործարկել է SingleTouch օնլայն վարկատեսակը, որը հասանելի է EvocaTouch հավելվածի միջոցով եւ հաստատվում է 24/7 ռեժիմում:

Ինչպես հայտնել են բանկում, վարկը տրամադրվում է դրամով, 14% տարեկան անվանական տոկոսադրույքով, սահմանաչափը կազմում է 100 հազ. - 500 հազ. դրամ: Վարկերի մարման ժամկետը 3, 6, 9 կամ 12 ամիս է:

Վարկերը հաստատվում են առցանց, ավտոմատ կերպով՝ առանց մարդու միջամտության: Հաճախորդը վարկի հաստատման մասին տեղեկացումը ստանում է EvocaTouch հավելվածի միջոցով դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը 5 րոպեի ընթացքում:

Evocabank-ի քարտապանները վարկի գումարը կստանան անմիջապես իրենց քարտերին, իսկ ոչ քարտապանները՝ Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում աշխատանքային ժամերին՝ վարկի հաստատումը ստանալու պահից անմիջապես հետո:

Վարկի մարումները կատարվում են ամենամսյա՝ հավասարաչափ:

Բանկում ընդգծել են, որ վարկ ստանալու համար «անհրաժեշտ է լինել պարտաճանաչ վարկառու եւ ունենալ դրական վարկային պատմություն: Գրանցված աշխատող լինելը ցանկալի է, սակայն պարտադիր չէ»:

«Որպես Mobile First ֆորմատով գործող առաջին եւ միակ բանկը Հայաստանում՝ մենք ներկայացնում ենք ծառայություններ, որոնք դարձնում են մեր հաճախորդների կյանքն ավելի հարմարավետ: SingleTouch վարկերը տրամադրվում են 1-2 րոպեի ընթացքում, առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, առանց բանկ այցելելու եւ հերթերում ժամանակ կորցնելու: Ինչպես նշվում է մեր գովազդային արշավում, վարկ ստանալն այսուհետ ավելի արագ է, քան կպատրաստվի 1 բաժակ սուրճը կամ հյութը»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ վարկի փաստացի տոկոսադրույքը սկսվում է 24,77%-ից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 34365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai