Իրանում ողջունել են բիթքոինը եւ մյուս կրիպտոարժույթները

28.11.2017 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Բիթքոին #Իրան
Իրանի կիբերտարածքի բարձրագույն խորհրդի քարտուղար Աբոլհասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ իրենք «պատրաստ են ընդունել բիթքոինը՝ պայմանով, որ այն կարգավորման դաշտում կգործի»:

«Մենք ողջունում ենք բիթքոինը, սակայն դրա եւ թվային մյուս արժույթների համար նորմատիվային բազա է անհրաժեշտ: Կանոններին հետեւելը պարտադիր է: Ներկայում Կենտրոնական բանկն ու մյուս հաստատությունները մշակում են վերահսկողության համապատասխան մեխանիզմներ, այդուհանդերձ, մարդիկ պետք է տեղեկանան կրիպտոարժույթների կիրառման ռիսկերի ու վտանգների մասին»,- իրանական Financial Tribune պարբերականի փոխանցմամբ՝ նշել է Աբոլհասան Ֆիրուզաբադին:

Պաշտոնյայի խոսքով՝ չնայած Իրանում դեռ գոյություն չունի համապատասխան նորմատիվաիրավական բազա, շատերը լայնորեն կիրառում են բիթքոինն առօրյա վճարումների եւ առեւտրի մեջ, ինչպես նաեւ իրականացնում են մայնինգ:

Աբոլհասան Ֆիրուզաբադիի խոսքով՝ Կենտրոնական բանկը դեռ իր վերջնական դիրքորոշումը չի հայտնել, սակայն իրավիճակն առաջիկայում կպարզվի:

Պաշտոնյան նաեւ տեղեկացրել է, որ Իրանի կիբերտարածքի բարձրագույն խորհուրդն ու Կենտրոնական բանկը նախկինում իրականացրել են թվային արժույթների ուսումնասիրություն եւ մտադիր են շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai