American Express-ը բլոկչեյնով գործող արագ փոխանցումների համակարգ է մշակել

17.11.2017 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#American Express #բլոկչեյն
American Express-ը, համագործակցելով Ripple ֆինտեխ ընկերության եւ Santander բրիտանական բանկի հետ, բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա ակնթարթային դրամական փոխանցումների համակարգ է գործարկել:

Ինչպես նշված է American Express ընկերության պաշտոնական կայքում, համակարգը նախատեսված է կորպորատիվ հաճախորդների միջեւ (B2B) միջսահմանային վճարումների համար:

«American Express-ը նորագույն տեխնոլոգիաների կիրառման հարուստ փորձ ունի: Ripple-ի եւ Santander-ի հետ մեր համագործակցությունն ուղղված է աշխարհում փողի շարժի ապահովման գործընթացի կատարելագործմանը»,- նշել է American Express-ի գլխավոր տեղեկատվական տնօրեն Մարկ Գորդոնը:

«Սրանով մենք լուրջ քայլ ենք կատարում՝ ուղղված կորպորատիվ հաճախորդների՝ միջազգային փոխանցումների հետ կապված խնդիրների լուծմանը: Օրեր տեւող փոխանցումներն այսուհետեւ կկատարվեն իրական ժամանակում` հնարավորություն տալով փողին՝ տեղաշարժվելու բիզնեսին համընթաց: Եվ սա դեռ ընդամենը սկիզբն է»,- ընդգծել է Ripple-ի գործադիր տնօրեն Բրեդ Գարլինգհաուսը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo