ՌԴ-ում ICO-ի շուկան գերազանցել է վենչուրային ներդրումների ծավալները

18.10.2017 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ICO
Ռուսաստանում ICO-ի (Initial Coin Offering, տոկենների առաջնային տեղաբաշխում) շուկայի ծավալը 2017թ. տարեսկզբից ի վեր կազմել է մոտ $293 մլն՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով ամբողջ 2016թ. ընթացքում կատարված դասական վենչուրային ներդրումների ծավալը:

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, այս մասին հայտնել է «Սկոլկովո-վենչուրային ներդրումներ» ընկերության տնօրեն Վասիլի Բելովը «Բաց նորարարություններ» համաժողովի շրջանակում՝ հավելելով, որ վենչուրային շուկայի ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է $128 մլն:


«Այսպիսով, ոչ լիարժեք տարվա ընթացքում ICO-ի ներգրավված ներդրումների ծավալը գերազանցել է դասական վենչուրային շուկայի ծավալները»,- նշել է նա:

Ընդհանուր առմամբ, վերլուծության են ենթարկվել ICO իրականացրած 25 ռուսական նախագծերի բաց տվյալներ: Նրանցից ամենախոշոր հինգի ներգրավված գումարը կազմել է $190 մլն:

Da Vinci Capital-ի կառավարող գործընկեր Օլեգ Ժելեզկոն իր հերթին կարծիք է հայտնել, որ ICO-ն դեռեւս մնում է քրաուդֆանդինգային հարթակ մասնավոր ներդրողների, եւ ոչ թե վենչուրային հիմնադրամների համար: Ըստ նրա՝ վենչուրային հիմնադրամներն ակտիվորեն դիտարկում են ICO-ն որպես փողերի լրացուցիչ բարձրացման հնարավորություն, բայց ոչ որպես ներդրում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 30115
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo