Բիթքոինը «աղբ» է, ասել է MasterCard-ի ղեկավարը

13.10.2017 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#MasterCard #Աջայ Բանգա #բիթքոին
MasterCard-ի գլխավոր տնօրեն Աջայ Բանգան բիթքոինն «աղբ» է որակել:

Այս մասին Աջայ Բանգան ասել է The Economic Times պարբերականին տված հարցազրույցում:

«Եթե կառավարությունն է ստեղծում թվային արժույթ, մենք կգտնենք միջոց՝ «խաղում» մնալու համար: Մենք «ռելսեր» կտրամադրենք՝ արժույթը հաճախորդից առեւտրային կազմակերպությանը հասցնելու համար: Կառավարության թվային արժույթները հետաքրքիր են: Մինչդեռ ոչ կառավարական արժույթն «աղբ» է»,- նշել է նա:

Իր այս տեսակետը Աջայ Բանգան հիմնավորել է չկարգավորվող վիրտուալ արժույթների կայունության պակասով:

«Եթե, օրինակ, բիթքոինի դիմաց այսօր մի բաժակ ջրով եմ վճարում, ապա հաջորդ օրն այն կարժենա 2 բաժակ ջուր, իսկ մի օր դրա գինը կարող է հասնել 9000 բաժակի: Սա չի կարող աշխատել: Ցանկացած արժույթ կայունություն եւ թափանցիկություն է պահանջում, հակառակ դեպքում՝ այն աշխարհի բոլոր ապօրինի գործողությունների համար պարարտ հող կհանդիսանա»,- հայտարարել է MasterCard-ի գլխավոր տնօրենը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo