Պուտինը խոսել է կրիպտոարժույթի օգտագործման ռիսկերի մասին

11.10.2017 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Պուտին #կրիպտոարժույթ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կրիպտոարժույթի կիրառությունը պարունակում է լուրջ ռիսկեր՝ «առաջին հերթին՝ կապված հանցավոր եղանակով ստացված փողերի լվացման, հարկերից խուսափման եւ, անգամ, ահաբեկչության ֆինանսավորման հետ»:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այս մասին ՌԴ նախագահն ասել է ֆինանսական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման եւ նորարարական ֆինանսական գործիքների ներդրման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:


ՌԴ նախագահի խոսքով՝ այս ռիսկերը կապված են նաեւ մեքենայությունների սխեմաների հետ, որոնց զոհ կարող է դառնալ շարքային քաղաքացին:

«Կրիպտոարժույթները թողարկվում են անսահմանափակ թվով անանուն սուբյեկտների կողմից: Բացի այդ, կրիպտոարժույթի մասով ապահովություն գոյություն չունի: Համակարգի խափանման կամ «փուչիկների» առաջացման դեպքում իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտ չի լինելու: Սա լուրջ հարց է, որը պետք է նկատի ունենանք՝ թեման քննարկելիս»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:


Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներ փնտրում են կրիպտոարժույթի շրջանառության կարգավորման մոտեցումներ եւ նոր են սկսում ստեղծել դրա համար անհրաժեշտ օրենսդրական պայմաններն ու նորմատիվային բազան:

«Մեզ անհրաժեշտ է, հիմնվելով միջազգային փորձի վրա, կառուցել կարգավորման այնպիսի միջավայր, որը թույլ կտա համակարգել ոլորտում հարաբերությունները, պաշտպանել քաղաքացու, բիզնեսի եւ պետության շահերը, ինչպես նաեւ ստեղծել նորարարական ֆինանսական գործիքների կիրառման օրենսդրական երաշխիքներ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13118
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo