Տինկոֆ Բանկը մտադիր է գործարկել սեփական կրիպտոարժույթը

01.10.2017 | 21:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Օլեգ Տինկով #Տինկոֆ Բանկ #TinCoin
«Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովը հայտարարել է TinCoin կրիպտոարժույթի թողարկման մտադրության մասին։
 
«Զգում եմ, որ հենց աչքի առջեւ կորցնում ենք տեխնոլոգիական առաջնորդությունը։ Ժամանակն է՝ գործարկել TinCoin-ը։ Մենք գործնականում պատրաստ ենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Օլեգ Տինկովը։
 
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ֆինանսական 26-րդ կոնգրեսի շրջանակում, Օլեգ Տինկովը բարձր էր գնահատել Ռուսաստանում ֆինտեխի զարգացվածության մակարդակը։
 

«Ռուսաստանյան ֆինտեխի եւ բանկային ՏՏ-ի մակարդակը համաշխարհայինից բարձր է: Անգամ չինացիներին չհաջողվեց հիմնել բանկ մեկ գրասենյակով եւ 6 մլն հաճախորդներով: Դա արեցինք մենք՝ ռուսներս, եւ դրանով կարելի է հպարտանալ: Եթե ֆինտեխը որեւիցե տեղ կա, ապա դա Ռուսաստանն է`Qiwi, «Яндекс», «Ֆինանսական տեխնոլոգիաների կետրոն»: Դրա համար պետք է շնորհակալ լինել ռազմաարդյունաբերական համալիրին, որտեղից մենք կարող ենք «ստանալ» ինժեներների, մաթեմատիկոսների, ֆիզիկոսների: Ֆինտեխը կայացավ հենց Ռուսաստանում, ոչ մի ուրիշ տեղ աշխարհում դա տեղի չունեցավ»,- նշել էր «Տինկոֆ Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 27336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai