Seedstars մրցույթը սկսել է կենտրոնանալ նաեւ ֆինտեխի վրա

28.09.2017 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Seedstars #Chessify #ֆինտեխ
Seedstars միջազգային մրցույթի՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի համակարգող Դարիա Գոլիկովան ասել է, որ Հայաստանում կան մեծ թվով տաղանդավոր մասնագետներ, որոնք արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման հետազոտություններով են զբաղված:

Այս մասին Դարիա Գոլիկովան ասել է Itel.am-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երեւանում կայացած Seedstars Yerevan 2017 մրցույթի հաղթող Chessify ստարտափը հնարավորություն է ստացել Շվեյցարիայում կայանալիք Seedstars միջազգային մրցույթում ներկայացնել Հայաստանը:

«Chessify-ը ստեղծել էր պրոդուկտ, որը հիմնված է մեքենայական ուսուցման բարդ շարժիչի վրա: Երբ մտածում էինք, թե որ թիմը ամենալավը կկարողանա ներկայացնել Հայաստանը Շվեյցարիայում կայանալիք գլոբալ մրցույթում, մեծամասնությունը քվեարկեց հենց Chessify-ի օգտին՝ հաշվի առնելով նրա մշակած բարդ տեխնոլոգիական լուծումը»,- նշել է Դարիա Գոլիկովան:

Նրա փոխանցմամբ՝ մի քանի տարի առաջ մրցույթը փոխեց իր ուղղվածությունը՝ սկսելով ավելի շատ կենտրոնանալ ֆինտեխի, կրթական, առողջապահական եւ գյուղատնտեսական տեխնոլոգիաների վրա: Ըստ Դարիա Գոլիկովայի՝ արհեստական բանականության լուծումները կիրառելի են այս ուղղություններից յուրաքանչյուրում:

«Հայաստանյան ստարտափները տարեցտարի որակապես բարելավվում են: Ինձ շատ դուր եկավ այն փաստը, որ Հայաստանի պես փոքր շուկայում, որտեղ բոլորն իրար ճանաչում են, մեր մրցույթին մասնակցում էին ստարտափներ, որոնք առաջին անգամ էին իրենց մասին բարձրաձայնում: Կարծում եմ՝ Հայաստանն ունի բոլոր շանսերը՝ դառնալու արհեստական բանականության լուծումների տարածաշրջանային կենտրոն»,- ասել է մեր զրուցակիցը:

Դարիա Գոլիկովայի հետ հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է Մեդիամաքսի Itel.am կայքում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`
Դիտում՝ 32081
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai