«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

15.09.2015 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ ընկերության 2015թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձի ընտրության նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն երեք տարվա փորձ ունեցող աուդիտորական կազմակերպությունները, ընդ որում երեք տարվա ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող  աուդիտորական կազմակերպությունների վրա:

"ՓՄՁ նեդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ն աուդիտորական կազմակերպության ընտրությունը կազմակերպելիս առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, հաշվի են առնվում.

1.    "Աուդիտորական գործունեության մասին" ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սկզբունքները,

2.    աուդիտորական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում և (կամ) միջազգային ճանաչումը /հեղինակությունը/,

3.    աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է նաև միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),

4.    աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսի մոտ միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Փի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ և այլն) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի (վկայականի) առկայությունը կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորման առկայությունը:

Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ, որը մրցույթի հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է: Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲ ընկերության գրասենյակ (ք.Երևան, Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց, 74 շ., 277-280 շին.): Մասնակիցը մրցութային հայտը ներկայացնում է մեկ ծրարով, որն ընդգրկում է երկու ծրարներ: Առաջին ծրարում ներկայացվում է աուդիտորական ծառայության տեխնիկական առաջարկը, երկրորդում` ֆինանսական առաջարկը: Ծրարի վրա պետք է նշվեն մասնակցի անվանումը, ինչպես նաև մրցույթի հրավերով սահմանված այլ տվյալներ: Մրցույթի հաղթող կընտրվի լավագույն պայմաններ առաջարկած աուդիտորական կազմակերպությունը:

Աուդիտային աշխատանքները պետք է սկսվեն 2015թ-ի նոյեմբեր ամսից: Աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2016թ-ի մարտի 15-ը:

"ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ գրասենյակ
ՀՀ, ք.Երևան, Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց, 74 շ., 277-280 շին,
հեռ.`    (060) 50-65-56, (010) 70-80-30, 70-80-20
էլ. կայք` www.smeinvest.am
էլ.-փոստ` info@smeinvest.am

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 15.10.2015-ը, ժամը 12:00: Հայտերը պետք է ներկայացվեն "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲ ընկերության գրասենյակ մինչև մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը` սոսնձված, կնքված (կնիքի առկայության դեքում) և ստորագրված ծրարով:

Դիտում՝ 5944
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai