Դրամի արժեզրկման տատանման ռիսկերը մեծ չեն, ասում են շուկայի մասնակիցները

16.07.2014 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն այսօր ասել է, որ դրամի արժեզրկման հավանականությունը 50/50 հարաբերակցությունն ունի:

«Իմ անձնական կարծիքով, մեծ տատանման ռիսկ չկա, ավելի շատ առկա են սպասումներ»,-ասել է նա եւ նշել, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ փոխարժեքի աճը բավական սահուն է:

Արմսվիսբանկի տնօրենի տեղակալ, ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանի փոխանցմամբ, բանկերն հաճախորդներին առաջարկում են հեջավորման մեթոդներ դոլարի տատանումից խուսափելու համար. «մարդիկ սպասում են, բայց հստակ քայլեր չեն անում»:

Կարեն Տուրյանը նշել է, որ այսօր $1 արժե առավելագույնը 410 դրամ: «Կարծում եմ, դեռ այդպես կմնա. 2-3 դրամի տատանումը այդքան էլ մեծ ռիսկ չէ»,-ասել է նա:

Դիտում՝ 5309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai