IFC-ի ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

14.02.2014 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակեց Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ/IFC) ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը, ընգրկելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում:

Ինչպես հաղորդում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մամուլի ծառայությունը, ՄՖԿ-ի պարտատոմսերի 2 մլրդ դրամ ընդանուր ծավալով այս թողարկումը ներառում է 10 000 դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով 200 000 անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում IFCCB1 հապավմամբ, ինչպես նաեւ թույլատրվելու են դրանցով հասցեական եւ ՌԵՊՈ գործարքների կնքումը:

«ՄՖԿ-ն Հայաստանի իրական եւ բանկային հատվածները ֆինանսավոր կարեւոր կառույցներից է եւ իր պատարտոմսերը այժմ ընգրկվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում: Այս ցուցակումը  շատ կարեւոր է նոր գործիքների ներդրման եւ Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային գործիքների դիվերսիֆիկացման տեսանկյունից»,- նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Որպես Հայաստանի կապիտալի շուկայում առաջին արտասահմանյան թողարկող, մենք հուսով ենք, որ ՄՖԿ-ի պարտատոմսերը կնպաստեն երկրում կապիտալի շուկայի հանդեպ ուշադրության բարձրացմանը: Արդյունավետ լոկալ կապիտալի շուկաները հանդիսանում են բարգավաճող մասնավոր հատվածի հիմք, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի եւ տնտեսական աճի խթան: Մենք հավատարիմ ենք Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը եւ հնարավորությւոնների ստեղծմանը այնտեղ, որտեղ վերջիններս առավել անհրաժեշտ են»,- ասել է ՄՖԿ-ի փոխնախագահ եւ գանձապետ Ջինգդոնգ Հուանը:

Դիտում՝ 4494
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai