Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի դոլարային պարտատոմսեր

23.04.2018 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս
Հայէկոնոմբանկը ապրիլի 25-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխի իր թողարկած պարտատոմսերի առաջին՝ դոլարային տրանշը:

Բանկում նշել են, որ պարտատոմսերի առաջին թողարկման ընդհանուր ծավալը կազմում է $2 մլն, որը ներառում է 20 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ $100 անվանական արժեքով:

Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5%, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 2020թ. հուլիսի 25-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2018թ. փետրվարի 24-ին:

Ծրագրային ազդագրի, դրա լրացումների եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Հայէկոնոմբանկի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1:

Բանկում հիշեցրել են, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Դիտում՝ 2998
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai