Հայէկոնոմբանկը դոլարային եւ դրամային պարտատոմսեր է տեղաբաշխել

22.12.2017 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս
Հայէկոնոմբանկն ավարտել է 5,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային եւ 12% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Ինչպես հայտնել են բանկում, պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 27 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Թողարկման ծավալը կազմում է համապատասխանաբար $2 մլն եւ 100 մլն դրամ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2019թ. դեկտեմբերի 29-ին:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ կունենան շուկա ստեղծող:
Դիտում՝ 3381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai