Fitch-ն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի թողարկած պարտատոմսերին B+ վարկանիշ է շնորհել

06.12.2017 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Fitch #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #պարտատոմս
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի՝ այս տարի թողարկած $5 մլն պարտատոմսերին շնորհել է B+ երկարաժամկետ վարկանիշ։

Ինչպես հայտնել են բանկում, թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է այս տարի բանկին շնորհված երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի B+ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։

«Վարկանիշը սահմանելիս գործակալությունը հաշվի է առել բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաեւ իրացվելիության եւ կապիտալիզացիայի բարձր մակարդակը: Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ թողարկված պարտատոմսերն ունեն 5,5% տարեկան եկամտաբերություն եւ շրջանառության մեջ են լինելու մինչեւ 2020թ.։
Դիտում՝ 4044
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai