Ռայֆայզենբանկն անվանատիրոջ հաշիվ է բացել Հայաստանի Դեպոզիտարիայում

06.12.2017 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ռայֆայզենբանկ #ՀԿԴ #ՆԱՍԴԱՔ
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) եւ «Ռայֆայզենբանկ» ԲԸ-ի (Ռուսաստան) միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ Ռայֆայզենբանկին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի ուղղակի մասնակցի կարգավիճակ, որին հաջորդել է բանկի կողմից ՀԿԴ-ում անվանատիրոջ հաշվի բացումը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում նշել են, որ Ռայֆայզենբանկի անվանատիրոջ հաշիվը հնարավորություն կտա միջազգային «Ռայֆայզեն» խմբի հաճախորդներին ուղղակի հասանելիություն ունենալ ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայություններին, մասնավորապես՝ արժեթղթերով գործարքների վերջնահաշվարկին, կորպորատիվ գործողություններին (շահութաբաժինների, արժեկտրոնների վճարում) եւ այլ ծառայություններին:  

«Ռայֆայզենբանկ» բաժնետիրական ընկերությունը միջազգային «Ռայֆայզեն» բանկի դուստր կազմակերպությունն է: Բանկը գործում է Ռուսաստանում 1996-ից եւ տարաբնույթ ծառայություններ է առաջարկում ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ հաճախորդներին ռուսական ռուբլով եւ արտարժույթով:
Դիտում՝ 11816
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai